Կարեն Կարապետյանը՝ Կոլումբիայի վարչապե՞տ

Կարեն Կարապետյանը՝ Կոլումբիայի վարչապե՞տ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պաշտոնական այցով եղել է Ուզբեկստանում, քննարկել տնտեսական զարգացման մի շարք հարցեր, սակայն վարչապետը «պաշտոնապես» ներկայացրել է ոչ թե Հայաստանը, այլ Կոլումբիան։ Ինչպես տեսնում եք լուսանկարում, Կարեն Կարապետյանի լուրջ դեմքի արտահայտությունը լրացնում է Հայաստանի դրոշը, միայն թե գլխիվայր։



Ի դեպ, տեղեկացնենք, որ նմանատիպ պաշտոնական այցերից շաբաթներ առաջ այդ երկրներ են այցելում ԱԳՆ «Պետական արարողակարգի գործակալության» աշխատակիցները, «ստուգողականներ» նույնպես լինում են, այդ այցին հաջորդում է կառավարության արարողակարգի ծառայության աշխատակիցների «ճանապարհորդությունը»։ Դե իսկ այդ փոքրիկ «վոյաժները», որոնք այդքան էլ արդյունավետ չեն, վճարվում է ոչ թե Կոլումբիայի պետական բյուջեից, այլ՝ մեր։