Ուկրաինայի արևմուտքում բեռնատարների բախումն ավարտվել է խոշոր հրդեհով

Ուկրաինայի արևմուտքում բեռնատարների բախումն ավարտվել է խոշոր հրդեհով

Ուկրաինայի Ռովենսկի մարզում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ավտոմեքենաներ տեղափոխող երկու բեռնատարի մասնակցությամբ:



Նշվում է, որ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած բախման հետևանքով բեռնատարներից մեկը բռնկվել է: Վարորդը ողջ-ողջ այրվել է խցիկում՝ չկարողանալով դուրս գալ: Այնուհետև կրակն անցել է «թանկարժեք» բեռին՝ բոլորովին նոր Hyundai մակնիշի 6 ավտոմեքենաներին: