Անհայտ անձը ռուս դեսպանին սպանողի փոստից ջնջել է նամակագրությունը

Անհայտ անձը ռուս դեսպանին սպանողի փոստից ջնջել է նամակագրությունը

Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կաrլովի սպանության գործով Թուրքիայի գլխավոր դատախազությունը պարզել է, որ անհայտ անձը մտել է ռուս դիվանագետին սպանողի փոստարկղը եւ ջնջել բոլոր հաղորդումները,գրում է «Karar» թերթը:



Նշվում է, որ անհայտ «օգտատերը» Gmail- ում մարդասպանի գրառումներին հասանելիություն է ունեցել Հյուսիսային Կիպրոսի տարածքից` մարդասպանի մահվանից հետո, ընդ որում` ուսանողական հանրակացարաններից մեկից:



Դատախազությունը կարծում է, որ այդ հաղորդագրությունները դեռ կարող են վերականգնվել, դրա համար փորձեր են արվում բացելու մարդասպանի հեռախոսի գաղտնագիրը:



Սկզբում Անկարան դիմել է Apple- ին, սակայն ընկերության հրաժարվելուց հետո դիմել է թուրքական ընկերության օգնությունը, որն իր ծառայությունների համար 20 հազար դոլար է պահանջել` անկախ արդյունքից:



Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016 թ. Դեկտեմբերի 19-ին Անկարայում, ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:



Հանցագործությունը կատարվել է ոստիկանության աշխատակից Մեվլութ Ալթինթաշի կողմից, ով հետագայում սպանվեց իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության արդյունքում:



Ներկայումս Ռուսաստանն ու Թուրքիան միասնական հետաքննություն են իրականացնում: