Սպիտակ տան մոտ «նետված ռումբը» չի հայտնաբերվել

Սպիտակ տան մոտ «նետված ռումբը» չի հայտնաբերվել

Նոյեմբերի 3-ի առավոտյան ԱՄՆ գաղտնի ծառայությունները Սպիտակ տան մոտ մի տղամարդու են ձերբակալել, որը հայտարարել է, որ ոչ հեռու ռումբ է թողելլ: Այս մասին հայտնում է ծառայության էջը Twitter-ում:



«Տղամարդն անմիջապես ձերբակալվել է: Տարածքը շրջափակվել է հետիոտների և տրանսպորտի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 



Նշվում է նաև, որ Փենսիլվանիա ավեյուում ռումբի որոնման աշխատանքները արդյունք չեն տվել:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սպիտակ տան ցանկապատի մոտ կասկածելի տղամարդու են ձերբակալել: