Վարչապետը Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Վարչապետը Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր նոր որոշում է ընդունել․ ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:



Նշենք, որ նորանշանակ քաղաքապետը «Գոր մետալ» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Նա հայտնի գործարար Գագայի՝ Գագիկ Առուշանյանի որդին է, ով խորհրդարանական ընտրություններին Սյունիքի մարզում ՀՀԿ ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու: Առուշ Առուշանյանի հավաքած ձայների քանակը 6879 էր: Պատգամավոր չընտրվելուց հետո, ըստ շրջանառվող լուրերի, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել էր նրան Գորիսի համայնքապետի պաշտոնը: Իսկ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի կադրն էր, որից ազատվելն անհրաժեշտություն էր: Վ. Ադունցը համառ դիմադրությունից հետո ճնշումներին չդիմացավ, ի վերջո տեղի տվեց: Ադունցը 2016թ.-ին վերընտրվել էր, պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2021թ-ին: