Ինչ անել աշնանը չհիվանդանալու համար. Երեք պարզ, բայց արդյունավետ բաղադրատոմս

Ինչ անել աշնանը չհիվանդանալու համար. Երեք պարզ, բայց արդյունավետ բաղադրատոմս

Աշունը, որքան էլ որ լինի տաք, միեւնույն է, հիվանդանալու համար ամենից նպաստավոր սեզոններից է համարվում: Չէ՞ որ արդեն ջերմային ռեժիմը փոխվում է, ջերմաստիճանի տատանումն օրվա կտրվածքով ավելանում է, իսկ մենք նայում ենք փայլող արեւին եւ դեռ ամառային ռեժիմի մեջ ենք: Այս փոփոխություններն են, որ երբեմն մեր օրգանիզմը ընկալում է ոչ միանշանակ եւ արդյունքում՝ գրիպ, մրսածություն …



Մասնագետները խորհուրդ են տալիս սեզոնային այս հիվանդությունների դեմ պայքարել դեղաբույսերի օգնությամբ եւ ամրացնել իմունիտետը՝ մեր օրգանիզմի բնական պաշտպանիչը:



Aif.ru-ն առաջարկում է բավական հեշտ պատրաստվող եւ ոչ թանկարժեք մի քանի դեղատոմս, որոնք սակայն շատ արդյունավետ են: Եվ ահա, մեկ թեյի գդալ չոր կարմիր մոխրենու պտուղների վրա լցնում ենք մեկ բաժակ եռացրած ջուր եւ դնում, որ թրմվի մեկ ժամ: Թուրմն ընդունում ենք օրական 2–3 անգամ: Երկրորդ տարբերակով, կրկին մեկ թեյի գդալ մասուրի պտուղների վրա ավելացնում ենք երկու բաժակ եռացրած ջուր եւ եռացնում շոգեխաշման եղանակով 10 րոպե: Ապա ստացված զանգվածը լցնում ենք թերմոսի մեջ եւ թողնում, որ ութ ժամ թրմվի: Խմում ենք թուրմն օրական 3–4 անգամ: Եվ երրորդ տարբերակով, մեկ թեյի գդալ ելակի չոր տերեւների վրա ավելացնում ենք 1 բաժակ եռացրած ջուր: Թերմոսում թրմում ենք երկու ժամ: Ստացված թուրմը խմում ենք օրական 2 անգամ: