Կառավարությունում արդեն 2030թ-ի մասին են մտածում

Կառավարությունում արդեն 2030թ-ի մասին են մտածում

Իբր ներկայիս կառավարությունը լուծել է այսօր առկա խնդիրները, արդեն մտածում են 2030թ-ի մասին։ Այսպես, Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով սեպտեմբերի 6-8-ը եղել է գործուղման Նորվեգիայի թագավորությունում, վերադարձել է եւ ներկայացրել հաշվետվություն։ Պարզվում է՝ այդ գործուղման ընթացքում քննարկել են ոչ ավել, ոչ պակաս օրակարգ 2030-ին եւ կայուն զարգացման 16-րդ նպատակին առնչվող հարցեր։