Մետաղի ջարդոն անվան տակ «Նաիրիտի» կարեւոր սարքավորումները վաճառո՞ւմ են

Մետաղի ջարդոն անվան տակ «Նաիրիտի» կարեւոր սարքավորումները վաճառո՞ւմ են

Մեզ հասած տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը գործարանը տանում է ոչնչացման։ Բանն այն է, որ նա «Նաիրիտի» համար բավականին լուրջ սարքավորումներ, որոնք գնվել են 2009 թ եւ գոնե մեկ անգամ չեն շահագործվել, մետաղի ջարդոնի անվան տակ ցածր գումարով վաճառում է։ Ի դեպ, այդ սարքավորումները գործարանի վերագործարկման դեպքում բավականին կարեւոր են լինելու։ «Նա այդ ամենը դնում է վաճառքի, աճուրդ չկա, դա ընդամենը ձեւական է։ Նա ոչ մեկի զանգերին չի պատասխանում, անգամ խեղճ վանաձորցիներին խոսք ա տվել հուլիսի սկզբին՝ 1 շաբաթվա ընթացքում աշխատավարձերը տա ու դրանից հետո առ այսօր ինքը չի պատասխանում հեռախոսազանգերին»,-հայտնեցին մեզ գործարանից։



Փորձեցինք կապ հաստատել Կարեն Ասատրյանի հետ, սակայն, օրվա ընթացքում նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն էլ, լսելով հարցը, հեռախոսը անջատեց։