Կասպից ծովում հայ աղջիկ է խեղդվել ընկերոջը փրկելիս. armtimes.com

Կասպից ծովում հայ աղջիկ է խեղդվել ընկերոջը փրկելիս. armtimes.com

Կասպից ծովում, Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում օրեր առաջ խեղդվել է իրանահայ Վանե Նովշադյանը: Այս մասին «Արեւելքը»՝ հղում կատարելով Վանեի ընկերներին, որոնք սգում են նրա մահը:



Վանեն ճանաչված էր եւ շատ ընկերներ ուներ նաեւ Հայաստանում, սովորել է Երեւանի Գեղարվեստի Ակադեմիայում՝ 2003-2008 թվականներին: Ընկերները նրան բնութագրում են իբրեւ կյանքով լի, վառ ու ընկերասեր կերպար. աղջիկը փորձել է օգնել ծովում խեղդվող ընկերոջը, սակայն երկուսն էլ մահացել են: Վանեն 33 տարեկան էր, ամուսնացած չէր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: