Թանկյանը հրապարակել է Ցեղասպանության մասին Բերլինգերի նկարահանած ֆիլմի թրեյլերը(տեսանյութ)

Թանկյանը հրապարակել է Ցեղասպանության մասին Բերլինգերի նկարահանած ֆիլմի թրեյլերը(տեսանյութ)

Ռեժիսոր Ջո Բերլինգերը Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմ է նկարահանել՝ Intent to Destroy: Death, Denial & Depiction։ Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում հրապարակել է ֆիլմի թրեյլերը։

«Դիտեք Emmy-ի եւ Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմի հզոր թրեյլերը։ Դա, իրոք, ամենահզոր ֆիլմերից է, որը ես տեսել եմ վերջին շրջանում։ Ես պատիվ ունեի գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի լիակատար սաունդթրեքը»,- տեսանյութին կից գրել է Թանկյանը։