Երևանում հրդեհվել է շինանյութի խանութ․ կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան

Երևանում հրդեհվել է շինանյութի խանութ․ կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:



Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն: