Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում



Մայիսի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:



Օդի ջերմաստիճանը մայիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:



Երևանում



Մայիսի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի և 27-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: