Դատապարտյալի կտավը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Դատապարտյալի կտավը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սարգսյանի հեղինակած մեծածավալ կտավը նվիրաբերվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:



Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։



«Կտավում պատկերված են «Նեմեսիս» գործողության պատասխանատուները, որոնց հեղինակը պատկերել է արդարադատություն իրականացնողների հանդերձանքով` որպես հայ ժողովրդի հավաքական վրեժի խոսուն արտահայտություն»,-ասվում է հաղորդագրությունում: