«Ա-թիվի» հեռուստաընկերության տնօրենն ինն ամիս քնել ու քնից զարթնել է․․․

«Ա-թիվի» հեռուստաընկերության տնօրենն ինն ամիս քնել ու քնից զարթնել է․․․

«Ա-թիվի» հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․



«Հուլիսի 24-ից Աթիվի-ն հրաժարվելու է հնդկական «Կնոջ ուժը» հեռուստասերիալի ցուցադրությունից՝ չսպասելով դրա ավարտին»։



․․․ Պատճառաբանության մի բուրգ է ներկայացվում, թե ինչու են հրաժարվում։



«Գրեթե 9 ամիս առաջ Աթիվի-ն առաջիններից էր, որ մեկնարկ տվեց հնդկական սերիալների ցուցադրությանը, բայց եկել է ժամանակը փոփոխություններ անելու համար: Ես գիտեմ, որ իմ որոշումը տակտիկական տեսանկյունից կարող է լավ միտք չթվալ, բայց ռազմավարական հեռանկարում այն ճիշտ է․․․»



Պատճառաբանության մեջ նշվում են բոլոր այն կետերը, որոնք մինչ այդ մամուլով բարձրաձայնում էին տարբեր հեռուստադիտողներ, մտավորականներ։



Այդ ամենն ամբողջացրել ու որպես անձնական մոտեցում է ներկայացնում։



Մեկի մտքով չի անցնում, որ ասի՝ բա որ ասու՜մ էինք․․․



Այն ամենը, ինչ դուք թվարկում եք, արդեն ասվել է, այն վնասները, որ ներկայացնում եք, ներկայացվել են։ Ի՞նչ նոր բան եք ասում, որ կոչվում է փոփոխություն, այն էլ ռազմավարական հեռանկարային փոփոխություն։



Ինն ամիս անընդհատ խոսում, քննադատում, գրում, դժգոհում են․ ավելի անկեղծ, ազնիվ չի՞ լինի գրել՝ հանրության ձայնը սթափեցրեց ինձ, և ես որոշեցի ունկնդրել այդ ձայնը։ Դրանով և՛ հանրությունը կարժևորվեր և դուք անկեղծ մարդու տպավորություն կգործեիք․․․



Թե չէ ինն ամիս քնել, քնից զարթնել ու ասում եք՝ հեղափոխական եմ․․․



Ֆեյսբուքյան գրառումը քիչ էր, հիմա էլ հարցազրույցներ է տալիս։



Հասմիկ Բաբաջանյան