Դուբայում այրվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկը

Դուբայում այրվում է աշխարհի ամենաբարձր երկնաքերներից մեկը

Հրդեհ է բռնկվել 79 հարկանի Torch երկնաքերում, որը գտնվում է Դուբայում: Երկնաքերը բնակեցված է: Ինչպես հայտնում է Gulfnews –ը, հրդեհը սկսվել է շենքի 9-րդ հարկում եւ տարածվել է մի քանի հարկ եւս: Ականատեսների կողմից նկարված տեսանյութերում, որոնք հրապարակվել էին սոցիալական ցանցերում, պարզ է դառնում, որ հրդեհը հասել է մինչեւ շենքի ամենավերեւի հատվածը, որը հայտնի է Դուբայի լամպ անունով:



Հիշեցնենք, որ վերջին անգամ այս երկնաքերում հրդեհ բռնկվել է 2015 թվականին, իսկ երկնաքերը բացվել է 2011-ին, ունի 348 մետր բարձրություն:



Ինչպես հայտնում է Դուբայի Dubai Media Office-ը The Torch երկնաքերի հրդեհի հետեւանքով երկնաքերում իրականացվել է մարդկանց տարհանում:Ըստ հաղորդման, քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ ծառայությունները փորձում են հրդեհը դարձնել վերահսկելի: Նշվում է, նաեւ, որ զոհեր եւ տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն հրդեհը բռնկվելուց հետք կարողացել է տարածվել եւս չորս հարկ: