Գեւորգյանների վերջին «մոհիկանը» պետական համակարգում

Գեւորգյանների վերջին «մոհիկանը» պետական համակարգում

Ժամանակին մենք անդրադարձել էինք Գեւորգյանների գերդաստանին, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Սակայն, ժամանակները փոխվում են եւ կարծես նրանց «էպոխան» ավարտվում է։



Վերջերս Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Դավիթ Հարությունյանը ազատեց Արմեն Գեւորգյանին։ Նրա եղբայրը՝ Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Գագիկ Գևորգյանը, եւս ազատվել է պաշտոնից։ Ի դեպ, Գագիկ Գեւորգյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ է, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահը։



Գերդաստանի միակ բարձրաստիճան պաշտոնյան՝ Գագիկ Գեւորգյանի որդին՝ Վարդան Գեւորգյանն էլ, ով ավելի վաղ զբաղեցնում էր Վերահսկիչ պալատում առաջին վարչության պետի պաշտոնը, այժմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն է։