ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել տիեզերքում գործունեության հարցը․ Թոնի Բլինկեն

ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել տիեզերքում գործունեության հարցը․ Թոնի Բլինկեն

ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է Մոսկվայի եւ Պեկինի հետ քննարկել տիեզերքում գործունեության հարցը։ «Մենք ցանկանում ենք ներգրավել բոլոր երկրներին, ներառյալ Ռուսաստանին եւ Չինաստանին, այն ստանդարտների եւ նորմերի մշակման գործընթացում, որոնք ենթադրում են պատասխանատու գործունեություն տիեզերական տարածության մեջ»,- ասել է Բլինկենը։ Միաժամանակ նաեւ նա ասել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ պատրաստ է համագործակցել ստրատեգիական անվտանգության հետ կապված հարցերում։