Ձեր անձնական շահի համար դուք տրորեցիք ամեն ինչ

Ձեր անձնական շահի համար դուք տրորեցիք ամեն ինչ

Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը գրել է՝

Նիկոլի տիկին Աննա Հակոբյանին

Դիտել եմ Ձեր հարցազրույցը և ցանկությունս մեծ է դրան անդրադառնալ: Անդրադառնալ ամեն մի հնչեցված մտքին, ամեն մի բառին, բայց կանդրադառնամ ընդամենը երեք հատվածի:

Միտք առաջին. «Ես ինձ մեղավոր եմ զգում համավարակի առաջին օրերին բուկլետ բաժանելու համար»:

Տիկին Հակոբյան, երբ ամբողջ մեդիա դաշտը ներկայացնում էր պանդեմիայի ահագնացող պատկերը ամբողջ աշխարհում՝ վարակվածներ, մահեր, փլուզվող տնտեսություններ և այլն, դուք ոչ միայն բուկլետ էիք բաժանում, այլև՝ քարոզարշավի էիք մասնակցում, խաղալով մարդկանց առողջության և կյանքերի հետ: Ըստ Ձեզ և ձեր կեսի, կարևորը հակասահմանադրական հանրաքվեն էր, ոչ թե ՀՀ քաղաքացին: Այո՛, դուք մեղավոր եք, մեղավոր եք, մեղավոր եք: Պարզապես ամոթ է, որ դուք իրականում դա չեք հասկանում, այլ՝ զբաղված եք սրտաճմլիկ հեքիաթներ պատմելով: Էդ նույնն է, երբ մարդասպանը դատարանում ասի, որ իրեն մեղավոր է զգում և դատավորը արդարացնի իրեն, զուտ այդ մտքի համար: Նույն պատկերն է: Ձեր անձնական շահի համար, դուք տրորեցիք ամեն ինչ:

Միտք երկրորդ. «Իմ և մեր երեխաների հոգեբանության վրա է ազդում այն, երբ քննադատում են Նիկոլին»:

Ներողություն, բայց ես անձամբ ձեր և ձեր ամուսնու հոգեբանության վրա թքած ունեմ, որովհետև ձեզ երբևէ չի հետաքրքրել, թե ի՞նչ էին զգում Հանրապետական տղամարդկանց կանայք և երեխաները, թե ի՞նչ էին զգում Հանրապետական կանայք, թե ի՞նչ ենք զգում մենք, թե ի՞նչ է զգում այն քաղաքացին, ով ձեզ քննադատում է, երբ առավոտից երեկո ձեզ սպասարկող ֆեյքերը հայհոյում են ամենալկտի ձևով: Ի՞նչ եք կարծում, ձերը ընտանիք է, իսկ մերը ընտանի՞ք չէ: Ամոթ է, երբ քամի ցանողը խոսում է, փոթորիկ հնձելուց:

Միտք երրորդ. «Մեր ընտանիքի երազանքն է վերադառնալ մեր բնակարան»:

Տիկին Հակոբյան, ի՞նչ բնակարան, էն որ Արշակունյացում վաճառքի եք հանե՞լ: Ի՞նչ եք խոսում: Լավ, որքա՞ն կարող եք մարդկանց էշի տեղ դնել: Մտածում եք չգիտենք տան մասի՞ն: Բավական է ստե՛ք: Սրան զուգահեռ բա կերազեք, բա ի՞նչ կանեք: Դե իհարկե բնակարան վերադառնալը երազանք է թվում, երբ գիտեք, որ մի որոշ ժամանակ քրեակատարողական հիմնարկում եք անցկացնելու:

Այս նկարն էլ Ձեզ նվեր: