Առաջիկայում կադրային փոփոխություններ են սպասվում նախագահականում: Մեզ հասած տեղեկություններով, հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հասմիկ Պետրոսյանը, որը դեռեւս Քոչարյանի ժամանակվանից է աշխատում այս պաշտոնում եւ կառավարությունում, մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր դեռ վարչապետ Արմեն Սարգսյանի օրոք, շուտով պաշտոնանկ է արվելու: Նրա տեղի համար առայժմ շրջանառվում են նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրենի տեղակալ Մերի Հարությունյանի եւ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Աստղիկ Ավետիսյանի անունները: Հիշեցնենք, որ Աստղիկ Ավետիսյանը հայտնի է Քոչարյանի ՙԲազե՚ երիտասարդական ծրագրից, նախագահական նստավայր է տեղափոխվել Սերժ Սարգսյանի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանին օգնելու համար, ինչը շարունակում է անել նաեւ Արմեն Արզումանյանի օրոք: Իսկ Մերի Հարությունյանը նախագահական տեղափոխվեց կառավարությունում սկանդալային միջադեպից հետո, որտեղ նա զբաղեցնում էր հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: Ասում էին, որ վերջինիս եւ Տիգրան Սարգսյանի նախկին մամուլի քարտուղար Դիանա Մնացականյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունից հետո էր Տիգրան Սարգսյանը որոշել երկուսին էլ հեռացնել կառավարությունից, որից հետո Մերի Հարությունյանը հայտնվեց նախագահականում, իսկ վարչապետը մինչ օրս դե ֆակտո մամուլի քարտուղար չունի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այնուամենայնիվ Հասմիկ Պետրոսյանին չեն նեղացնի` նրա պաշտոնանկությունը կկոմպենսացնեն այլ աշխատանքով, նախագահականում մտորում են նրան Կանադայում Հայաստանի դեսպանություն ուղարկելու մասին:
Կարծիքներ