Հանրահավաքը չարտոնեցին

Հանրահավաքը չարտոնեցին
Երեւանի քաղաքապետարանն արգելել է Հայ ազգային կոնգրեսին հանրահավաք անել Ազատության հրապարակում: Պարզվում է՝ քաղաքապետարանն արդեն պլաններ ունի Ազատության հրապարակի հետ կապված. նույն օրը, անգամ նույն ժամին այնտեղ պետք է Էրեբունի-Երեւան միջոցառման փորձ անեն: Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ "իրազեկման հանձնման պահին հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական կամ ոչ պետական մարմինների կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել", ինչը "նշանակում է, որ, համաձայն "Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին" ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ"։