Գերմանացի Ռուբենը` սրբոտած

Գերմանացի Ռուբենը` սրբոտած
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող "Հարսնաքարը" հայկական ժամանակակից հրաշալիքներից է, որտեղ ուտել-խմելու եւ պտտացնելու են տանում  բարձրաստիճան հյուրերին, իսկ ընդդիմադիրներին կամ նրանց վստահված անձանց, ինչպես պարզ դարձավ 2008 թվականի նախագահական ընտրությունների օրը, երբեմն պատգամավորի սպասավորները բերում են այդ հրաշք-դղյակի տանջարաններ՝ ծեծելու:

Նաեւ տեղացի ծպտյալ եւ բացահայտ "պուզատիների" սիրած փող ծախսելու տեղն է սա, որտեղ նրանք տրվում են օլիգարխիկ վայելքների՝ բոլոր համապատասխան ատրիբուտներով՝ երգով, պարով, չնաշխարհիկ օրիորդներով, իսկ պատահական հաճախորդները հետո հազար ու մի հեքիաթ են պատմում բարձրաշխարհիկ այդ ժամանցների մասին: Հեքիաթներից մեկի հերոսը կաթողիկոսն էր, որին նկատել են "Հարսնաքարում" օրվա հոգսերից հանգստանալիս:



Թե որն է եղել նրա եւ գերմանացի Ռուբենի միջեւ կոնֆլիկտի պատճառը, ականատեսները չեն ընկալել, բայց ասում են, որ գերմանացին այնքան վրդովված է եղել  բարձրաստիճան հոգեւորականի եւ նրան շրջապատած էակների պահվածքով, որ դուրս է հրավիրել հյուրերին իր դղյակից: Եղել է այդպիսի բան, թե ոչ՝ փորձեցինք կախարդական այս սյուժեի մանրամասները ճշտել օջախի տիրոջից: "Ո՞նց կարամ ես տենց բան անեմ: Ես այդքան անսուրբ մարդ չեմ, որ կաթողիկոսին դուրս հանեմ: Տենց այլանդակություն մենակ դուք կարաք անեք",- լուրը մեկնաբանեց հրաշալիքի տերը: