Տասնամյակի ավարտին ամերիկացիները «վայրէջք կակատարեն» Արեգակի վրա

Տասնամյակի ավարտին ամերիկացիները «վայրէջք կակատարեն» Արեգակի վրա
Ամերիկյան տիեզերական գերատեսչությունը` NASA-ն, "աննախադեպ" գիտարշավ է ծրագրում: Տիեզերական Solar Probe Plus զոնդի բացթողնման նոր նախագիծը կմեկնարկի ոչ շուտ, քան 2018 թվականին: Ավտոմեքենայի չափեր ունեցող զոնդը կողեւորվի դեպի Արեգակ եւ կուսումնասիրի այն միջազգային տիեզերական չափորոշիչներով ամենամոտ հեռավորությունից` 6.4 մլն կմ: Գիտական մեքենան բառիս բուն իմաստով կսուզվի Արեգակի մթնոլորտի վերեւի շերտի մեջ:



"Գիտափորձի հիմնական նպատակակետը արեգակնային ֆիզիկայի երկու առանցքային հարցերն են. ինչու է լուսատուի արտաքին մթնոլորտն ավելի տաք նրա երեւացող մակերեւույթից, եւ ինչի արդյունքում առաջանում Երկրագնդի եւ Արեգակնային համակարգի վրա մեծ ազդեցություն ունեցող արեգակնային քամին",- պարզաբանել է NASA-ի ղեկավարներից մեկը` Դիկ Ֆիշերը:



Մեքենան նախատեսվում է ծածկել հատուկ նյութերից ձուլված վահանակով, որն ընդունակ կլինի դիմանալ մոտ 1400 C աստիճան ջերմաստիճանին եւ ռենտգենային ջառագայտների ժայթքումներին:  Զոնդը կաշխատի արեւային մարտկոցներով: Դրանք, Արեգակին մոտենալուն զուգահեռ, պետք է գնալով ավելի ու ավելի թեքվեն սուր անկյան տակ, որպեսզի մակերեւույթի մեծ մասը մնա վահանակի ստվերի տակ, իսկ փոքր մասը ապահովի արեւային մարտկոցների լիցքավորման գործընթացը: