Թե ինչպես պատռվեց ադրբեջանական ամենամեծ դրոշը (վիդեո)

Թե ինչպես պատռվեց ադրբեջանական ամենամեծ դրոշը (վիդեո)
Ադրբեջանի իշխանությունները լիակատար ֆիասկո են ապրել իրենց սեւեռուն գաղափարի իրականացման գործում՝ փորձելով Բաքվում ռեկորդային բարձրության հասցնել երկրի ահռելի դրոշը: Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 2-ին Իլհամ Ալիեւը մեծ շուքով բացեց պետական դրոշի հրապարակը: Աշխարհում ամենամեծ բարձրությամբ դրոշի տեղադրումը նշանավորվեց մեծ հրավառությամբ, Բաքվի բոլոր լրատվամիջոցների էքստազով, որոնք երկու օր լուսաբանում էին, թե ինչպես աշխարհի բոլոր ադրբեջանցիները հիացմունքով հետեւում են Բաքվի վրա ահռելի դրոշի բարձրացմանը:



Բայց... ինչպես հաղորդում է ադրբեջանական AZE.az կայքը, Ադրբեջանի ահռելի՝ 2450 քմ-անոց դրոշը, որ բարձրացվել էր Գինեսի գրքում հայտնված դրոշի ձողի վրա, վնասվել է եւ իջեցվել: «Սկզբունքորեն, դա կարելի էր կանխատեսել: Ցանկացած դեպքում նման բարձրության հանված առաջին դրոշը կարող է Դրոշի թանգարանի ցուցանմուշ դառնալ, որը բացվել է նույն հրապարակում: Դրոշը կարելի էր ամրացնել կողքերից, հատուկ նյութ օգտագործել, նաեւ մանր, անտեսանելի անցքեր, որոնք կիջեցնեին օդի ճնշումը դրոշի վրա»,- հեգնում են ադրբեջանցի լրագրողները:



Մնում է հավելել, որ բառացիորեն ամենահիմար վիճակում հայտնվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սիրելի լրատվամիջոցը՝ Aztv պետական հեռուստաալիքը: Թեեւ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները սեփական աչքով կարող են տեսել դատարկ ձողը, այսօր ժամը 17-ին «Խեբերլար» տեղեկատվական հաղորդման թողարկումը կրկին լուսաբանել է Պետական դրոշի հրապարակի բացման արարողությունը: Իհարկե, ոչինչ չի ասվում, թե ինչպես գովազդված եւ լավ վարձատրված քարոզչական արշավը աղմուկով ձախողվեց: Ուշագրավ է մեկ բան՝ Euronews-ն ու BBC-ն նոր նյութեր ցուցադրելո՞ւ են, թե՞ սահմանափակվելու են լավագույն դեպքում հին նյութերով, որտեղ գովերգվում են ալիեւյան կլանի հաջողությունները:



News.am