58-ամյա ամերիացուն հաջողվել է ստանալ Ազատության արձանի ամենաֆենոմենալ լուսանկարը (ֆոտո)

58-ամյա ամերիացուն հաջողվել է ստանալ Ազատության արձանի ամենաֆենոմենալ լուսանկարը (ֆոտո)
Հայտնի է, որ Ամերիկայի խորհրդանիշ հանդիսացող Ազատության արձանը տարեկան ընդունում է կայծակների մոտ 600 հարված, սակայն նման կադր մինչ օրս ոչ ոք չէր հաջողացրել լուսանկարել: 58-ամյա Ջեյ Ֆայնը նման կադր արձանագրելու փորձեր անում է արդեն 40 տարի, եւ սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը դա նրան հաջողվել է: «Եղանակի տեսությամբ ասացին, որ սպասվում է անձրեւ եւ հողմ, եւ ես հասկացա, որ սա իմ շանսն է»,- պատմում է երջանիկ ամերիկացին: Երկար ժամանակ «դարան» մտած Ֆայնը մոտ 80 անհաջող կադրից հետո կարողացել է լուսանկարել «շանթահարված Ազատությունը»: