Պաղեստինը պատրաստ է ճանաչել Իսրայելը, եթե հետ ստանա իր հողերը

Պաղեստինը պատրաստ է ճանաչել Իսրայելը, եթե հետ ստանա իր հողերը
Պաղեստինյան ինքնավարությունը պատրաստ է ճանաչել Իսրայել պետությունը, եթե այն հրաժարվի 1967թ. իրականացված տարածքային զավթումներից, հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ Յասեր Աբեդ Ռաբոն: Նա Իսրայելից պահանջել է տրամադրել քարտեզ, ուր Գազայի գոտին, Հորդանանի Արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը` Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելի կողմից զավթված տարածքները, նշված լինեն որպես պաղեստինյան տարածքներ: Ռաբոյի հայտարարությունը պատասխան էր ԱՄՆ պահանջին` ընդունել Իսրայելի պայմանները, որով վերջինս համաձայնել էր նոր մորատորիում մտցնել` Արեւմտյան ափին հրեական նոր բնակավայրերի կառուցման վերաբերյալ, եթե պաղեստինցիները ճանաչեն Իսրայելը որպես հրեական պետություն: