Շպիոնություն են անում

Շպիոնություն են անում
«Ցանկացած միջազգային առաքելություն դա լրտեսական ցանց է»,-ԵԱՀԿ ՄԽ առաքելության շուրջ ուրբաթ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: «Սա ամերիկյան ծրագիր է, որի մասին հայտարարել է Մեթյու Բրայզան 2006-ին»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ այդ ծրագրին դեմ է միայն Իրանը, որը թե Հայաստանին, թե Ադրբեջանին նուրբ ձեւով ակնարկում է դա եւ երբեք թույլ չի տա օտարերկրյա ուժերի տեղակայումը տարածաշրջանում: Քաղաքագետի բնորոշմամբ` «պարոն Նալբանդյանն ու Ստեփանակերտը ինքնախաբկանքի մեջ են»: ԵԱՀԿ ներքին զեկույցը, Շաքարյանցի խոսքով, անբարենպաստ է լինելու, քանի որ այնտեղ չի ներկայացվելու Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքներում տիրող իրավիճակը: