Դեդ Հասանը վճարում է ոստիկանությանն ու դատախազներին և բիզնես է վարում պատգամավորների ու ԱԴԾ–ի գեներալների հետ

Դեդ Հասանը վճարում է ոստիկանությանն ու դատախազներին և բիզնես է վարում պատգամավորների ու ԱԴԾ–ի գեներալների հետ
Ըստ «Նովայա Գազետայի», քրեական հեղինակություն Դեդ Հասանը բիզնես–նախագծեր է իրականացնում Պետդումայի պատգամավորների և ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ըստ թերթի հաղորդած տվյալների, Դեդ Հասանը կանոնավոր կերպով դրամական վարձատրություն է տալիս ոստիկանության և դատախազության ներկայիս մի քանի աշխատակիցների, որոնք ապահովում են իր անվտանգ քրեական գործունեությունը։




Ներքին գործերի նախարարության հայտնած տվյալներով, գերատեսչությանը հայտնի է, թե ովքեր են Հասանից «աշխատավարձ» ստանում. այդ մարդկանցից մեկին վերջերս նշանակել են նախարարությունում բարձր պաշտոնի։ Մեկ ուրիշ աղբյուր հաղորդել է թերթին, որ օրենքով գողերի շնորհիվ ոստիկանության ղեկավարներն իրենց համար բարձր պաշտոններ են գնում։ Նույն աղբյուրի համաձայն, Դեդ Հասանը սերտ հարաբերությունների մեջ է սոլնցևյան, վրացական և ուզբեկական կազմակերպված հանցավոր խմբավորումների և ՌԴ Պետդումայի որոշ պատգամավորների հետ։ Դրա մասին գրում է Newsru.com–ը։




Օրինապահ մարմինները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել «Նովայա Գազետայի» սկանդալային բացահայտումները իրենց բարձրաստիճան աշխատակիցների և Ուսոյանի կապի մասին։