Նախագահի վերահսկողականն ընդդեմ կառավարության

Նախագահի վերահսկողականն ընդդեմ կառավարության
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականցնում ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովում եւ հատ առ հատ ստուգում բոլոր փաստաթղթերը: Նշենք, որ բարեգործական հանձնաժողովն է որոշում՝ որ գործունեությունն է բարեգործություն, որը՝ ոչ, եւ նրա որոշմամբ են բարեգործական կազմակերպություններն ազատվում հարկերից եւ մաքսատուրքերից: Նշենք նաեւ, որ հանձնաժողովի նախագահն է կառավարության վարկային ու մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Սիմոն Տեր-Սիմոնյանը: