Թուրքիայի պետնախարար. Մենք հայերին վստահում ենք մեր երեխաներին

Թուրքիայի պետնախարար. Մենք հայերին վստահում ենք մեր երեխաներին
«Քանի դեռ ղարաբաղյան խնդիրը լուծում չի գտել, հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի թուրքական խորհրդարանի կողմից»,- Hyurryet-ի փոխանցմամբ, այսօր այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի` Դանիայում պաշտոնական այցով գտնվող պետնախարար Էղեմեն Բաղիշը: «Հայաստանն այս պահին բարդ տնտեսական ճգնաժամ է ապրում, բնակչության թիվը կիսով չափ կրճատվել է, միայն Թուրքիայում ոչ օրինական կարգավիճակով բնակվում են 70.000 հայեր: Անկախ այս ամենից մենք փակում ենք մեր աչքերը եւ թույլ տալիս նրանց վաստակել իրենց ապրուստը: Բազմաթիվ հայ կանայք Թուրքիայում վաստակում են որպես դայակներ, այսինքն ինչ եմ ուզում դրանով ասել, որ մենք նրանց վստահում ենք մեր ամենաթանկ բանը, որ ունենք` մեր երեխաներին: Եթե մենք հայերի հանդեպ ատելություն զգայինք, չէինք վստահի նրանց մեր երեխաներին»,- ասել է պետնախարարը: