46 ժամ տեւողությամբ համբույր

46 ժամ տեւողությամբ համբույր
Թաիլանդի Պատայա քաղաքում Սուրբ Վալենտինի օրը ֆրանսիական համբույրի մրցույթ է անցկացվել, որի ժամանակ համբույրի տեւողության նոր ռեկորդ է գրանցվել: Մրցույթում հաղթած 43-ամյա տղամարդու ու 31-ամյա կնոջ համբույրը տեւել է 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան: Նշենք, որ ներկայումս Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար համբույրի տեւողությունը 32 ժամ է: Այս տվյալը կթարմացվի առաջիկայում: Գրեթե երկու օր անընդմեջ համբուրված զույգը որպես մրցանակ ստացել է 3 հազար դոլար, ինչպես նաեւ ադամանդե քարով մատանի՝ 1500 դոլար արժողությամբ: