Ումի՞ց են մաքրում փողոցները… (վիդեո)

Ումի՞ց են մաքրում փողոցները… (վիդեո)
Այսօր կառավարության շենքի դիմաց բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնց մի մասը դժգոհում էր փողոցային առեւտրի դեմ ուղղված գործողություններից, մի մասն էլ` ընտանեկան նպաստի համակարգում կատարված վերջին փոփոխություններից: Փողոցում առեւտրով զբաղվողները բողոքում  էին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումից` «միանգամից եկավ ու ստիպողաբար հանեց ժողովրդին, թե դուք փողոցային առեւտուր պետք ա չանեք», եւ պահանջում էին քաղաքապետարանից նորից թույլատրել իրենց օրվա հացը վաստակել:



Ցույցի ելած կանանց խոսքով իրենք արդեն 2 ամիս է, ինչ սովի են մատնվել, եւ եթե այսպես շարունակվի, ապա նրանք էլ կբռնեն արտագաղթի ճանապարհը: Իսկ իշխանանության գլուխ կանգնածներին հորդորում էին այցելել օդանավակյան եւ տեսնել իրենց կայացրած որոշումների հետեւանքները.«Մենք իրենց ընտրում ենք, բայց  բարեկեցիկ կյանքը դառնում է մուրացիկի կյանք»: Հավաքվածները նաեւ վիրավորվել էին քաղաքապետի հայտարարություններից.«Փողոցներն են մաքրու՛մ, ու՞մից են մաքրում, մեր սոված ժողովրդից են մաքրում»: