Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն)

Ժամանակակից բացատրական բառարան (շարունակություն)
Կռիշ -  Գործ ունենք ռուսական արմատ ունեցող բառի հետ, ինչը թարգմանաբար նշանակում է տանիք, առանց վերջին «ա»-ն արտաբերելու: Կռիշը սովորաբար այն մարդն է կամ ուժը, որը հնարավորություն է տալիս դիմացինին իր տեղը գտնել, կամ` գտածը պահպանել:



Կռիշը կարող է լինել ընտանիքի թափով քավորը, աները, հորեղբայր-քեռին, որը օրենսդիրում, գործադիրում, կամ էլ` ուժային կառույցներում բարձր պաշտոն ունի:



Վեռխ - Նորից գործ ունենք տեղայնացված ռուսական արտահայտության հետ, որը  կիրառվում է շատ լայն ասպեկտով. Այն կարող է լինել ինչպես վերեւներում հայտնված մարդկանց խումբը (տվյալ դեպքում հիմնականում կիրառվում է հոգնակի` «վեռխեր»), այնպես էլ` որեւէ գործարքի ժամանակ նախապես տրված գումարը (հասկացիր` վերը բերված «ալաֆը» , այդ գործարքին հուսալի ու շահավետ ընթացք ապահովելու նպատակով:



Թուլափայ - Բավական ընդգրկուն իմաստ պարունակող արտահայտություն է, որ իր ուրույն տեղն ունի առեւտրա-տնտեսական ու քաղաքական գործընթացներում: Թուլափայը, փաստորեն, որեւիցե գործարքից ակնկալվող ոչ հիմնական բաժնեմասն է: Կարծում ենք, առեւտրա-տնտեսական ոլորտում թուլափայը բավական պատկերացնելի է, իսկ ահա քաղաքականի համար կարող ենք բերել հետեւյալ վառ օրինակը. երբ այս կամ այն փոքր կուսակցությունը ընտրություններից առաջ կամավոր ներկլանվում է մեկ ամենազոր կուսակցության կողմից (հասկանալի է` ՀՀԿ կամ ԲՀԿ),  դրանով նպատակ ունի առաջիկայում օրենսդիրում 1-2 մանդատ «փախցնել», այսինքն ունենալ իր քաղաքական թուլափայը:



Թռնել- Սա նույնպես ժամանակակից արտահայտություն է, որը ոչ մի կապ չունի «թռիչք» գործողության հետ: «Թռնելն» իր ներկայիս իմաստով կիրառվում է, որպես «քցելուն» տրամաբանորեն հաջորդող գործընթաց, այսինքն` երբ ոմանց սոցիալ-տնտեսական շահերը ոտնահարելուց հետո անհրաժեշտ է լինում կորցնել հետքերը, այն է` փոխել բնակավայրը (սա շատ խոշոր չափերի քցելուց հետո), գրասենյակի տեղը, հեռախոսահամարները (հաճախ կարելի է բավարարվել բջջայինով), մի խոսքով` անհասանելի դառնալ տուժված կողմից սպասվող պատասխան քայլերի համար ու նա¨ նախապատրաստվել հաջորդ քցոցիներին: