Խուլիգանը ոստիկաններն են

Խուլիգանը ոստիկաններն են
Երեկ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանից մեկնաբանություն խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի վերաբերյալ: «Մենք գնացել ենք այնտեղ եւ տեղեկացել ենք իրավիճակին: Գործի մասին որեւէ գնահատական տալ չեմ կարող, բայց ինքը զարհուրած էր:



Սամսոնը գտնում է, որ ոստիկանին չի հարվածել եւ երբեք ոստիկանի վրա ձեռք չի բարձրացնի: Նա, ով այսօր ներկայանում է որպես տուժող, իրականում իրեն այդ օրը խուլիգանի պես է պահել՝ առանց ներկայանալու եւ առանց ոստիկանական համազգեստի»,-ասաց Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է մարտի 13-ին եւ 2 ամսով կալանավորվել քաղաքացիական համազգեստով ոստիկանի հետ վիճաբանության մեջ մտնելու համար: