Մոռացեք հայերեն տառերը

Մոռացեք հայերեն տառերը
Երեւանի փողոցներում վերջերս երթեւեկում են նոր պետհամարանիշներով ավտոմեքենաներ` «VV», «DD», «TT», «NN»: Ո՞ւր է Լեզվի պետական տեսչությունը, ո՞ւր է պետությունը, որի պետական լեզուն հայերենն է:



Ժամանակին պետհամարանիշներով զբաղվող կազմակերպությունները ծռմռված հայերեն տառերով ստեղծեցին պետհամարանիշներ (ՕՕ, ՍՍ, ՏՏ, ԼԼ, PP եւ ՈՈ), որոնց կոմբինացիոն թվաքանակը հավասար է 3 599 964 (3 x 99 999), այսինքն՝ վերը նշված տառերի կոմբինացիան օգտագործելով, ՀՀ-ում 3.6 միլիոն ավտոմեքենա կարող է ունենալ պետհամարանիշներ, որտեղ չեն հաշված ՊՆ եւ Տ տառերով պետհամարանիշները: Երբ ժողովրդին ստիպեցին պարտադիր ապահովագրություն, նշում էին, որ Հայաստանում կա մոտավորապես 500 հազար ավտոմեքենա կամ տրանսպորտային միջոց: Ինչո՞ւ են թաքցնում կամ ի՞նչ նպատակով են թաքցնում տրանսպորտային միջոցների ճիշտ քանակը: Ոչ մեսրոպյան տառերով պետհամարանիշների «ծնունդը» պետք է լիներ 3.6 միլիոն համարանիշների սպառման դեպքում:



Բայց քանի որ համարանիշներն սպառված չեն, ուրեմն գործում է, այսպես կոչված, գոլդ համարների թվաքանակի աճի պահանջարկը: Երեւանում սիրում են մի քանի միլիոն տալ՝ գոլդ համարով տրանսպորտային միջոցներ շահագործելու համար: Եթե ցանկանաք եւ հաշվեք, թե 3.6 միլիոնի մեջ քանի գոլդ համար կա, կտեսնեք, որ դրանք վաճառվել են: Ուստի նոր կոմբինացիոն խաղ է հարկավոր խաղալ, որպեսզի փող շինող տղերքը հարստանան, որոնց համար պետություն-պետականաշինություն, հայրենիք-հայրենասիրություն, օրենքը եւ նրա կիրառումը լոկ ծիծաղ են առաջացնում:



Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ



60-ականներից անկախական