Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»

Մրցույթ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր»
«Հրապարակն» իր ընթերցողներին հնարավորություն է տալիս մասնակցել իր կողմից մշակած «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Նախապես ասենք, որ մեր խաղին մասնակցելով, դուք միլիոնատեր չեք դառնա, սակայն բոլոր հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում կարժանանաք մրցանակի:



Իսկ վատագույն դեպքում կստուգեք ձեր ինտելեկտն ու կողմնորոշվելու ունակությունը: Հաղթողներին անակնկալներ են սպասվում:



1. Ո՞րն է Իրանի Իսլամական Հանրապետության հիմնական օրենքը.



ա. Քրեական օրենսգիրքը



բ. Քաղաքացիական օրենսգիրքը



գ. Երկրի սահմանադրությունը



դ. Շարիաթը



 



2. Նշված անվանի դեմքերից ո՞վ չի արժանացել Խաղաղության նոբելյան մցանակի.



ա. Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը



բ. ԽՍՀՄ Գենսեկ Միխայիլ Գորբաչովը



գ. Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը



դ. ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորը



 



3. Ինչպե՞ս են անվանում այն գրական ժանրը, որով ստեղծագործում է Գաբրիել Գարսիա Մարկեսը.



ա. սոցռեալիզմ



բ. սյուրռեալիզմ



գ. լատինոռեալիզմ



դ. մոգական ռեալիզմ



 



4. ՍՍՀՄ ստեղծման պահին քանի՞ հանրապետություն էր մտնում նրա կազմի մեջ.



ա. 12



բ. 15



գ. 4



դ. 6



5. Ի՞նչ է նշանակում Ֆելինիի «Ամարկորդ» ֆիլմի անվանումը.



ա. Ռիմինիի այն թաղամասը, որտեղ իր մանկությունն էր



անցկացրել մեծանուն կինոբեմադրիչը



բ. լատիներենից թարգմանաբար` «Ես հիշում եմ...»



գ. Նեապոլիտանական սերենադի անվանում է



դ. Ֆիլմի հերոսներից մեկի մականունն է



 



6. Որտե՞ղ է սպանվել Ռ. Քենեդին.



ա. Լոս Անջելեսում



բ. Հյուսթոնում



գ. Դալլասում



դ. Կոնդում



 



7. Եթե օկտետը վերածվի քվինտետի, քանի՞ նոր մարդ կգրանցվի աշխատանքի տեղավորման գործակալութունում.



ա. երկու



բ. երեք



գ. չորս



դ. ահագին



 



8. Ո՞ր գյուտարարին էին անվանում «մահվան առեւտրական».



ա. Էդիսոն



բ. Նոբել



գ. Գիլյոտին



դ. Կոլտ



2-րդ փուլի ճիշտ պատասխաններն էին՝



1 - բ, 2 - բ, 3 - գ, 4 - գ, 5 - գ, 6 - գ, 7 - բ, 8 - դ,



Ցավոք, այս փուլում եւս ոչ մեկին չի հաջողվել ճիշտ պատասխանել հարցերին: