ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը մեծացել է

ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը մեծացել է
Ուրբաթ օրը Արմավիրում տեղի ունեցած արյունոտ միջադեպի մասին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ուրբաթ, ժամը 19:00-ի սահմաններում, Արմավիրի Երեւանյան փողոցում գործող «Լեգենդա» բենզալցակայանի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ծեծի են ենթարկել Կամո Խլղաթյանին: Մենք շաբաթ օրը գրել էինք, որ ծեծվածները՝ Կամո եւ Գոռ Խլղաթյանները, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր որդիներն են, իսկ «անհայտ անձանցից» մեկը ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի քրոջ որդին է եղել:



Թե ինչն է եղել այս պաշտոնյաների ազգականների բախման իրական պատճառը, դեռեւս հայտնի չէ: Մեր աղբյուրներն ասում են, որ վեճը կենցաղային է, սակայն խորքում պատճառը ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններն են, որը պաշտոնյաներից փոխանցվել է նաեւ իրենց ազգականներին: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրօրի. 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն: Հետաքրքիր է, որ սկզբում Կամո Խլղաթյանը ոստիկանությանը հայտնել է, թե վնասվածքն ստացել է փողոցում վայր ընկնելու հետեւանքով: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նախաքննությունը շարունակվում է: