Կշարունակի ապրել Ալավերդիում

Կշարունակի ապրել Ալավերդիում
Լոռու մարզպետի թեկնածու Արթուր Նալբանդյանը նշանակվելուց հետո շարունակելու է ապրել Ալավերդիում: Նա նպատակահարմար չի գտնում տեղափոխվել Վանաձոր, քանի որ Ալավերդուց մինչեւ մարզկենտրոն ընդամենը 30-40 րոպեի ճանապարհ է: «Երեւանի 8-9-րդ մասիվից կենտրոն հասնում են կես ժամում, ի՞նչ տարբերություն՝ կպատկերացնեմ ծայրամասից գնում եմ կենտրոն՝ աշխատանքի»,- ասաց Ա. Նալբանդյանը:



Ի դեպ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես չի ապրում մարզկենտրոնում, նա շարունակում է ապրել իր հայրենի քաղաքում՝ Գորիսում: Իսկ Կապանից Գորիս ճանապարհի տեւողությունը մեկ ժամ 20 րոպե է: