Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է հանդիպել ՀԱԿ երիտասարդների հետ

Ժիրայր Սեֆիլյանն առաջարկում է հանդիպել ՀԱԿ երիտասարդների հետ
Օգոստոսի 22–ին tert.am էլեկտրոնային կայքում զետեղվել էր տեղեկատվություն առ այն, որ ՀԱԿ երիտասարդները ընդունել են Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպման առաջարկը։ Մասնավորապես  ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը հայտարարել էր.



«Ես իմ ընկերների անունից կարող եմ ասել հետևյալը, որ մեզ համար մեծ հաշվով ամեն ինչ պարզ և հստակ է, մեր կարծիքն արտահայտել ենք տարածած հայտարարության միջոցով և չունենք ավելացնելու որևէ բան։ Սակայն եթե պարոն Սեֆիլյանն ասելիք ունի, մենք սիրով պատրաստ ենք ցանկացած օր ցանկացած ժամի հանդիպել նրա հետ…»։



Վերահաստատելով  պատրաստակամությունը ՀԱԿ երիտասարդների հետ հրապարակային զրուցելու, Ժիրայր Սեֆիլյանն առաջարկել է երիտասարդներին հանդիպել օգոստոսի 25–ին, ժամը 13։00–ին «Ուրբաթ» ակումբում կամ Ազատության հրապարակում, տեղի ընտրությունը թողնելով վերջիններիս հայեցողությանը։