Մարգար Օհանյանի եղբայրը ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել

Մարգար Օհանյանի եղբայրը ազատվելու դիմո՞ւմ է ներկայացրել
Երեկ ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի եղբայրը՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, մեր տեղեկություններով, այսօր-վաղը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացնելու: Ուշ երեկոյան տեղեկացանք, որ նա իր աշխատասենյակում իրերն է հավաքում: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի միջեւ հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ Մուշեղ Օհանյանն իր աշխատասենյակի պատից հանել էր ոստիկանապետի լուսանկարը: