Թաջ Մահալը կարող է փուլ գալ

Թաջ Մահալը կարող է փուլ գալ
Աշխարհի ամենահայտնի կառույցներից մեկը՝ Թաջ Մահալը, կարող է մոտ ապագայում փուլ գալ: Հնդիկ էկոլոգների հաշվարկներով՝ դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա 5 տարիների ընթացքում:



Գիտնականների խոսքերով՝ շենքի հիմքի փայտե տարրերը չորանում են եւ բառացիորեն փոշիանում: Պատճառն էկոլոգիական է: Ջրհորները, որոնց վրա կանգնեցված է 17-րդ դարի այդ հզոր կառույցը, չորանում են՝ գետի ջրի մակարդակի իջեցման պատճառով: Էկոլոգները ենթադրում են, որ դա մարդկային գործոնի հետեւանք է եւ պահանջում են կառավարությունից միջոցներ ձեռնարկել: