iPhone 4S-ը անկման ենթարկեց Apple-ի բաժնետոմսերը

iPhone 4S-ը անկման ենթարկեց Apple-ի բաժնետոմսերը
Երկար սպասված iPhone 5-ի փոխարեն Apple-ը ներկայացրեց միայն չորրորդ մոդելի կատարելագործված տարբերակը՝ դժգոհություն առաջացնելով «խնձորի» երկրպագուների շարքերում:



Շուկան անմիջապես արձագանքեց, եւ Apple ընկերության բաժնետոմսերի գինն ընկավ գրեթե 5%-ով: Ի տարբերություն նախորդ մոդելի` iPhone 4S-ն ունի ավելի հզոր երկմիջուկ պրցեսոր, որն արդեն օգտագործվում է iPad պլանշետային համակարգչում: Նոր այֆոնի արտաքին տեսքում փոփոխություններ չկան, ինչը նույնպես հիասթափության առիթ է դարձել: