Դատի տվեց

Դատի տվեց
(երեք գործող անձով փոքրիկ պիես)



Գործող անձինք



Խմբագիր գզգզված, անփույթ հագնված կին է, ծխախոտը ձեռքից չի գցում, մեկը փոխարինում է մյուսով



Բարձրաստիճան տիկին շքեղ հագնված քառասունին մոտ գիրուկ կին է, պայուսակն անընդհատ մի ձեռքից մյուսն է տեղափոխում:



Խմբագրի քարտուղարուհին երիտասարդ աղջիկ է, հագուստը` ջինս, վերնաշապիկ, անբռնազբոսիկ է



Խմբագիրը նստած է իր սենյակում, ծխում է: Դռան ետևից աղմուկ է լսվում, քչփչոցներ, դուռը թափով բացվում է և ներս է մտնում բարձրաստիճան տիկինը:



Տիկին. հեգնանքով, ձայնը բարձր Բարի օ՜ր: Ճանաչեցի՞ք:



Խմբագիր. հոգնած Բարի երեկո:



Տիկին. խմբագրի սեղանին է նետում թերթը ու անսպասելի սուր ձայնով ծղրտում Էս ի՞նչ ա:



Խմբագիր. առանց թերթին նայելու Հոդված:



Տիկին. ավելի բարձր է ծղրտում Հոդվա՜ծ: Հոդվա՜ծ:



Շնչահեղձ է լինում կատաղությունից: Դատի եմ տալու՜: Դատի եմ տալու՜: Ծղրտում է:



Խմբագիր. առանց էմոցիաների Տուր:



Տիկին. հպարտ գլուխը ցցելով ուղղում է Տվեք:



Խմբագիր. ոչ դիրքն է փոխում, ոչ տոնը Տուր:



Տիկին. համառորեն, մի քիչ զարմացած Տվեք:



Խմբագիր. հոգնած Տվեք:



Տիկին. նպատակին հասնելով` հանկարծակի բավարարված ժպտում է ու կրկնում, ասես երազի մեջ Տվե՜ք:



Քարտուղարուհի. բացում է դուռը, բարեհամբույր Սուրճ…



Տիկին. նորից կատաղում է ու թերթը սեղանից վերցնելով շպրտում դռան կողմը: Գոռում է Չէ՜:



Քարտուղարուհի. իբր շփոթվեց Բայց ես ընդամենը…



Խմբագիր. հանկարծ համբերությունից դուրս է գալիս, վերցնում սեղանին դրված թերթերից մի ուրիշը ու նույպես նետում դուռը` ճիշտ տիկնոջ տոնայնությամբ գոռալով` Չէ:



Քարտուղարուհի Ախր..



Տիկինն ու խմբագիրը միասին Չէ՜:



Քարտուղարուհին դուռը փակում է:



Խմբագիրը հավաքում է սեղանից ու գետնից բոլոր թերթերը, խնամքով սկսում պատռել, աստիճանաբար զայրանում է ու սկսում ավելի կատաղի պատռել բոլորը ու լցնել հատակին:Դատի տվեք (շնչակտուր, բայց առանց էմոցիաների):



Տիկին. դժկամությամբ Եվ …կտամ:



Խմբագիր. շարունակում է կատաղի պատռել: Հանգիստ ասում է  Եվ տվեք…տուր:



Դուռը մի փոքր բացվում է, բայց նախքան քարտուղարուհու գլուխը կերևա տիկինն ու խմբագիրը, ամեն մեկը թերթի մի կապուկ են շպրտում դռան կողմը: Դուռը նորից փակվում է:



Տիկինը նայում է շուրջը, հետո խմբագրին, որի մազերն ավելի են գզգզվել, ու առանց մի բառ ասելու անշտապ դուրս է գալիս:



Մտնում է քարտուղարուհին Դատի էր տալի՞ս:



Խմբագիր սառը Ըհը:



Քարտուղարուհի. Թերթերը պատռեցի՞ք:



Խմբագիր. Ըհը:



Քարտուղարուհի. Օգնե՞ց:



Խմբագիր. հանկարծակի զայրանում է, նորից սկսում պատռել ու ոտքերով տորել գետնին թափված թերթերը:



Աստղիկ Սարգսյան