Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 19-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 19-ի համարում

ՀՀԿ-ի գեղեցկուհիները՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, կարիքավորներին հումանիտար օգնություն են բաժանում. սա, իհարկե,  նախընտրական քարոզարշավ չէ:



Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուժ կգտնի եւ կընտրի ընդդիմության փշոտ ճանապարհը:



Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը, ոչ միայն քրիստոնյա է եւ խոնարհ. «Տաշած քար եմ՝ պրավիլնի ֆորմայի, ոչ գետնին եմ, ոչ պատին, ես ինքն եմ, որ կամ»: Գայանե Սարիբեկյանը շարունակում է բացահայտել ռազմական ոստիկանության նախկին պետին:



«Զուգարանդ քաշովի՞ է, թե՞ լցնովի, ասիակա՞ն արտադրության է, թե՞ եվրոպական… տո ձե՞զ ինչ. որ իմացաք՝ բերելու եք եվրոզուգարան տա՞ք»,- մարդահամարի հարցերից դժգոհում են քաղաքացիները:



Տիբեթյան շնչով պարուրված «Նոր Հայաստան» ՀԿ գրասենյակում եղել է Սոնա Ադամյանը եւ լսել լամաների մոտ հմտություններ ստացած տիկին Էլեոնորային:



Ինչու հենց  տիկին Կարինեն այցելեց Սերժ Ազատիչին, Իջեւանում իրար դեմ կպայքարեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, Տավուշում խոչընդոտել են վարչապետին՝ այս եւ այլ շատ հետաքրքիր լուրեր, հոդվածներ «Հրապարակի» հոկտեմբերի 19-ի համարում: