Բա ո՞նց ապրեմ

Բա ո՞նց ապրեմ
Երեկվա անձրեւին մի տատիկ գյուղից քաղաք բերած բերքն էր վաճառում գետնանցումում: Մեր հարցին, թե նրան չե՞ն զգուշացրել, որ հեռանա եւ այդտեղ առեւտրով չզբաղվի՝ քաղաքապետն արգելել է փողոցային առեւտուրը, տատիկն ասաց. «Քաղաքապետն ո՞վ ա, որ գա իմ հողի մեջ ինձ բան ասի, ախր էս հողի մեջ ես իրեք զոհ եմ տվել, է: Բա ի՞նչ, հիմա ինձ պետք ա չթողնե՞ն մի երկու կոպեկ աշխատեմ: Տունս ձեռիցս առան, զավոդը փակեցին, բա ո՞նց ապրեմ, է»: