Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 22-ի համարում

Ինչ կարդալ «Հրապարակի» հոկտեմբերի 22-ի համարում
«Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը հանդիպել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նա անցած ամիս ձերբակալված բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանի հայրն է:



ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին  վարչապետի ստորագրած պայմանագրին անդրադառնում է Գոհար Սիմոնյանը, Ավետիս Բաբաջանյանի վերլուծությունը ՌԴ-ում ազգային հակակրանքի հրահրելու մասին է:



Ատոմակայանի 160 աշխատակիցներ ազատվե՞լ են աշխատանքից էներգետիկայի եւ բնական պաշարների  նախարար Արմեն Մովսիսյանի հրահանգով:



Բազամազավակ՝ հինգ երեխաների մայր Գոհար Բիձյանը չի կարողանում մեծացնել ապագա զինվորներին: Նրա որդին մահից է փրկվել:



Թիվ 125 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Պետրոսյանը չի ծեծում աշակերտներին, միայն տմբտմբացնում է թշիկներին, բայց Հարություն Մկրտչյանն այդպես էլ չհամոզվեց դրանում:



Ճանապարհային ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն կետում վարորդական իրավունքի ժամկետը երկարացնելու նպատակով այցելած Արամ Պաչյանը քայքայել է ներվերը եւ ուշացած ներկայացել աշխատանքի:



Բազմաբնույթ շատ հետաքրքիր լուրեր, հոդվածներ «Հրապարակի» շաբաթօրյա համարում: