«Բաբաջանյան ֆեստ»

«Բաբաջանյան ֆեստ»

2011թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն` նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին



Նոյեմբերի 21-ից - դեկտեմբերի 19-ը կմեկնարկի «Բաբաջանյան ֆեստ»` Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:



«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ:



Նոյեմբերի 22-ին` ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի երկրորդ  համերգը:



Ծրագրում



Առնո  Բաբաջանյան          Վեց պատկեր դաշնամուրի համար



Ջութակի սոնատ



Լարային կվարտետ No.3



                   (նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին



                                                  Դաշնամուրային տրիո



Մենակատարներ` Արմեն Բաբախանյան (դաշնամուր)



                  Արամ Թալալյան (թավջութակ)



Ջեմմա Աբրահամյան (ջութակ)



                Ստեփան Խալաթյան (  ջութակ)



                     Գոռ Հովհաննիսյան (ալտ)



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի`«Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան  դեկտեմբերի 5-ին և 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին և 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 19-ին:



Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ: