«Բաբաջանյան ֆեստ»

«Բաբաջանյան ֆեստ»
2011թ. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն` նվիրված է Առնո Բաբաջանյանի 90 – ամյակին



Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ` Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:



«Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան:



Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ:



Դեկտեմբերի   11-ին` ժամը 19-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում  տեղի կունենա փառատոնի չորրորդ  համերգը:



Ծրագրում`



Սոֆա Ազնաուրյան   Չորս մանրանվագ գործիքային անսամբլի համար



Խաչատուր Մարտիրոսյան   Իմպրովիզացիա և զուգանվագ



Մենակատարների պետական անսամբլ



(գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Զավեն Վարդանյան)



Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային կազմ



(գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան)



Մենակատարներ` Ջեմմա Աբրահամյան (ջութակ)



Աննա Անդրիասովա (ջութակ



Դիրիժոր   Ռուբեն Ասատրյան



Մարտին Ուլիխանյան   Պոեմ դաշնամուրի համար  



Մենակատար`Վարդան Ուլիխանյան (դաշնամուր)



Սուսաննա Հովհաննիսյան   Երգ առանց խոսքի ջութակի և դաշնամուրի համար



Մենակատարներ `Ստեփան Խալաթյան (ջութակ)



Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)



Նարինե Զարիֆյան   Վոկալ շարք Ավետիք Իսահակյանի խոսքերով ձայնի և դաշնամուրի համար



Մենակատար`Սիրանույշ Գասպարյան (սոպրանո)



Արմինե Սողոմոնյան (դաշնամուր)



Մարտուն Իսրայելյան   Հիմներ դաշնամուրի համար



Մենակատար`Նաիրա Իսրայելյան (դաշնամուր)



Աշոտ Բաբայան   Սոնատին շեփորի, ֆագոտի և թավջութակի համար



Մենակատարներ ` Արմեն Մայիլյան (շեփոր)



Ալբերտ Թորոսյան (ֆագոտ)



Մարիամ Բաբայան (թավջութակ)



Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյանի և հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Սպասվում են բազում գեղեցիկ անակնկալներ: