Նարկոդիլերը ՀՀ գլխավոր հյուպատո՞ս

Նարկոդիլերը ՀՀ գլխավոր հյուպատո՞ս
Մամուլում արդեն գրվել էր այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս կնշանակվի ՀՀ ԱԺ նախագահի նախկին օգնական Գեորգի (Ժորիկ) Մուրադյանը:



Հիշյալ անձնավորությունը որոշակի շրջանակներում հայտնի է: Մեզ պատմեցին, որ 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով:



Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝  կոկաին, ինչպես պարզվել է՝  մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Սակայն, հասկանալի է, ամերիկացիները ժամանակից շուտ չէին ուզում «փախցնել» ծանրոցի հասցեատիրոջը, որպեսզի, ինչպես ասում են, հանցագործության տեղում «վերցնեն» նրան, ուստիեւ տեղյակ են պահում իրենց հայաստանյան գործընկերներին: Մինչդեռ  «հնարամիտ» Մուրադյանն ինքն անձամբ չի գալիս ստանալու «ծանրոցը», այլ համոզում է իր ծանոթ երկու աղջիկներին անել դա իր փոխարեն, նրանց տալով մի անդորրագիր...



Բանից «բեխաբար» աղջիկները գնում են ստանալու ծանրոցը եւ իհարկե տեղում ձերբակալվում ՀՀ պատկան ծառայությունների աշխատակիցների կողմից: Բնականաբար, նրանք անմիջապես պատմում են, թե ինչպես է «մեծ ջենտլմեն» Գեորգի Մուրադյանը «պադստավկա» արել իրենց: Էլի, բնականաբար, վերջինս անմիջապես ձերբակալվում է, որից հետո ԱՄՆ-ում ձերբակալում են նաեւ իր հանցակցին: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ...



Անցնելով առաջ ասենք, որ Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանը, նրան մոտիկից ճանաչող մարդկանց վկայությամբ, չափազանց ծանր տարավ որդու խայտառակությունը եւ ջանք չխնայեց վերջինիս ազատելու համար: Ավաղ, 2011թ. սկզբին նա ինֆարկտից «հանկարծամահ» (՞) եղավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական...



Կրտսեր Մուրադյանը, բանտից դուրս գալուն պես,  «ՍՈՍ վՌ ՉփպՎ  վՌ ոօՉՈսՏ», փորձում է վերականգնվել աշխատանքի ՀՀ ԱԳՆ-ում, սակայն, ի պատիվ նախարար Է. Նալբանդյանի, միանշանակ մերժում է ստանում: Ժորիկին «տիրություն» է անում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ բավականին արագ Մուրադյանը հասնում է վերջինիս գլխավոր օգնականի պաշտոնին՝ դառնալով, ըստ էության, Աբրահամյանի ամենամոտ անձանցից մեկը:



Հավատարիմ մնալով իր «պատրոնին», Հ. Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո Մուրադյանը եւս «հրաժարական տվեց», միառժամանակ անց շեֆի հետ զուգահեռ հայտնվելով ՀՀԿ նախընտրական շտաբում...



Հռետորական մի հարց է ծագում. ի՞նչն է պատճառը, որ այսպիսի խայտառակ անցյալ ունեցող անձին ցանկանում են նշանակել  դիվանագիտական երկրորդ բարձրագույն (դեսպանից հետո) պաշտոնին:



Պատասխանն ակնհայտ է. այսպիսի մեկը հեշտ կառավարելի է՝ իր քրեական անցյալի միջոցով...



Վրեժ Սարիբեկյան