Մնաց 4 թեկնածու

Մնաց 4 թեկնածու
ՀՀ վարչական դատարանը երեկ մերժեց թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հարությունյանի հայցադիմումը: Հիշեցնենք, որ վերջինս դիմել էր վարչական դատարան՝ նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ Թաթուլ Հակոբյանի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Ըստ Սամվել Հարությունյանի, Թաթուլ Հակոբյանը վերջին 5 տարում մշտապես չի բնակվել Հայաստանում: Ստացվում է, որ հիշյալ ընտրատարածքում կպայքարեն 4 թեկնածու` ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Գրիգորյանը, անկուսակցականներ Թաթուլ Հակոբյանը, ՀԱԿ թեկնածու Վարազդատ Վարդազարյանը եւ Սամվել Հարությունյանը: Նախապես առաջադրված թեկնածուներից երկուսն էլ՝ Արտակ Սիսակյանն ու Մալիկ Թելունցը, ինքնաբացարկ էին հայտնել: