Ծառուկյանը մնաց մենակ

Ծառուկյանը մնաց մենակ
Կոտայքի թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի հետ ընտրապայքարի մեջ մտած «Երեւանջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ, անկուսակցական Արմեն Ավդալյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Պատճառը պարզելու համար փորձեցինք կապվել Ա. Ավդալյանի հետ, բայց նա զանգերին չպատասխանեց: Պարզելու համար` արդյոք Գագիկ Ծառուկյանի կողմից ճնշում գործադրվել է մրցակից նկատմամբ, թե ոչ, զանգահարեցինք նրա մամուլի խոսնակին,  սակայն վերջինս նույնպես չպատասխանեց մեր զանգերին:



Հիշեցնենք, որ առաջադրվելուց հետո Արմեն Ավդալյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ինքը չի մտածում` կհաղթի, թե ոչ, բայց փորձում է իր ուժերը:



Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:



Սեդա Ստեփանյան